Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար անցկացվող փակ մրցույթի մասին

10.04.2018 17:51

Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար.

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ (ՔԿԴ-3.1-15). 

Բաժնի գլխավոր մասնագետն իրականացնում է մասնակցում է զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիոհաղորդումներում Կոմիտեի և Դեպարտամենտի պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներին, մասնակցում է Կոմիտեի ինտերնետային էջում տեղադրվող նյութերի մշակման և տեղադրման աշխատանքներին, մասնակցում է զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներին, մասնակցում է լրատվական դաշտի մշտադիտարկման աշխատանքներ, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,  առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 24.04.2018թ..

Մրցույթը կկայանան 17.05.2018թ. ժամը 15.00, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).

ՓակմրցույթինկարողենմասնակցելթափուրպաշտոններիանձնագրերովներկայացվողպահանջներինհամապատասխանողդեպարտամենտիպետականծառայողներըևԴեպարտամենտիկադրերիռեզերվումգրանցվածանձինք:

ՀԱՐՑԱՇԱՐ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԻ


 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի