Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Լևոն Մութաֆյանի մահվան պատճառ է դարձել սրտի անբավարարությունը

12.11.2015 17:53


ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել է Լ.Մութաֆյանի մահվան մասին բժշկական վկայականը, համաձայն որի՝  նրա մահը հետևանք է սրտային սուր անբավարարության։

Լ.Մութաֆյանի դին հայտնաբերվել է նոյեմբերի 11-ին՝ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկի լոգասենյակում։

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումների՝ պարզաբանում ենք, որ  Լ.Մութաֆյանի այցը տվյալ հյուրանոց կրել է մասնավոր բնույթ։

ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։ Միաժամանակ, նույն հոդվածով արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին։

Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի