Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեում ներքին և արտաքին ազդարարման դեպքում լիազորված անձինք, ինչպես նաև` հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ նշանակելու մասին (ինկորպորացված տարբերակ)

01.11.2019 15:04

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
 
Հրամանը՝

 


01.11.2019. N 148-Ա
20.04.2018. N 55-Ա
Ինկորպորացիա

 

Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 272-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝





1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Սուրեն Ռուդիկի Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Նարեկ Վահրամի Շահինյանին լիազորել հանդես գալու իրավասու մարմնի անունից՝ ներքին ազդարարման դեպքում: (փոփ 01.11.2019. N 148-Ա)

2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժնի պետ Աննա Դավիթի Հովսեփյանին նշանակել ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ: (փոփ 01.11.2019. N 148-Ա)

3. Հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին և սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերում նշված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողներին: (փոփ 01.11.2019. N 148-Ա)

 

 

                Ա. Հովսեփյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի