Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Խուլիգանություն գիշերային ակումբում.առաջադրվել է մեղադրանք

29.04.2015 13:10
ՀՀ քննչական կոմիտեի կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում շարունակվում  է  գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել առերեւույթ հանցագործություն կատարած անձին։
 
Նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. մարտի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, 23-ամյա երիտասարդը  Աբովյանի քաղաքում գործող գիշերային ակումբում խախտել է հասարակական կարգը, վիճաբանել ակումբի աշխատակիցների հետ։  Քննության տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել, ում փորձել է օգնել ակումբի աշխատակիցներից մեկը ու առաջացել  է վիճաբանություն: Ապա առերեւույթ հանցագործություն կատարած անձը  դուրս է եկել ակումբի ետնամաս, որտեղ շարունակել է վիճաբանել  հավաքվածների հետ,  հայհոյել,  բռնություն գործադրել անվտանգության աշխատակիցների նկատմամբ՝ նրանց առողջությանը պատճառելով թեթև վնաս:
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի