Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գյումրիում նորածնի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի

21.11.2014 14:14

Գյումրիում նորածնի առք ու վաճառքի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ երեխային վաճառելու, եւ Շիրակի մարզի մի բնակչի ՝ երեխային գնելու համար:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրիի 25-ամյա բնակչուհին, լինելով հղի, դեռեւս 2014 թվականի մայիսին նախապես պայմանավորվել է երեխայի ծնվելուց հետո նրան հանձնել Շիրակի մարզի մի ամուսնական զույգի, որը երկար տարիների համատեղ կյանքի ընթացքում երեխա չի ունեցել։ Ըստ քրեական գործի տվյալների՝ նորածնի մայրը երեխային 1000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերել ընտանիքի հոր հետ։

 

2014 թվականի սեպտեմբերի 18-ին կինը ծննդաբերել է, եւ պայմանավորվածության համաձայն՝ տղամարդը ՔԿԱԳ Գյումրու տարածքային բաժնում ճանաչել է նորածնի հայրությունը, իսկ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, երեխայի մայրը նորածնին հանձնել է նրա հայրությունը ճանաչած տղամարդուն՝ գումարը հետագայում վճարելու պայմանով։

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեխայի մորն ու տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով։

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի