Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահի հրամանը՝ պատերազմական իրավիճակում, ռազմական դրության կամ զինված ընդհարումների ժամանակ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինների օպերատիվ խմբեր գործուղելու, դրանց աշխատանքը կազմակերպելու կարգը և օպերատիվ խմբերի կազմը հաստատելու մասին

24.09.2018 17:54
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
Հրաման՝


ք.Երևան, 24.09.2018թ., թիվ 153-Լ




Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝


 


Հրամայում եմ՝

 



1. Հաստատել պատերազմական իրավիճակում, ռազմական դրության կամ զինված ընդհարումների ժամանակ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններ օպերատիվ խմբեր գործուղելու, դրանց աշխատանքը կազմակերպելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել օպերատիվ խմբերի կազմն  ըստ հաստիքների և դրանց համարների՝ համաձայն հավելված 2-ի:

3. Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին՝

1) պատերազմական իրավիճակում, ռազմական դրության կամ զինված ընդհարումների ժամանակ անհապաղ Կոմիտեի նախագահին ներկայացնել  սույն հրամանի հավելված 2-ով հաստատված օպերատիվ խմբերի կազմում ընդգրկված հաստիքները զբաղեցնող ծառայողների գործուղման հրամանները.
2) սույն հրամանի հավելված 2-ով նախատեսված հաստիքը թափուր լինելու դեպքում օպերատիվ խմբի կազմը լրացնել համարժեք հաստիք զբաղեցնող այլ ծառայողով:

4. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետին՝

1) վերլուծել, ամփոփել զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներից ստացված տեղեկատվությունը և պարբերաբար ներկայացնել Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետին.
2) անհրաժեշտության դեպքում ապահովել համագործակցությունը միջազգային կառույցների, պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ:

5. Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետին՝ կազմակերպել ենթակա ստորաբաժանումների աշխատանքները և ստորաբաժանումներից ստացված տեղեկատվությունը պարբերաբար ներկայացնել Կոմիտեի նախագահին:

6. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահին:

7. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, օպերատիվ խմբերում ընդգրկված հաստիքները զբաղեցնող ծառայողներին, Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին, Կոմիտեի դեպարտամենտի 1-ին բաժնի պետին:


 

 Հ. Գրիգորյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի