Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնի համար անցկացվող փակ մրցույթի մասին

10.04.2018 16:21
Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար.

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժնի  առաջատար մասնագետ (ՔԿԴ-3.3-3).

Բաժնի առաջատար մասնագետը իրականացնում է վերահսկողություն Կոմիտեում զենքի, ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների, ծառայողի անձնական կնիքների ինչպես նաև վերջիններիս շրջանառության նկատմամբ, պատասխանատվություն է կրում կոմիտեում զենքի և ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների պահպանության նկատմամբ և իրականացնում է դրանց հաշվառման աշխատանքները, մասնակցում է Կոմիտեի ծառայողներին զենք պահելու և կրելու թույլտվություն տալու՝ ստուգարք ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, ուսումնասիրում է Կոմիտեի ստորաբաժանումներում զենքի, ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների, կնիքների և դրոշմակնիքների (այդ թվում ծառայողների անձնական կնիքների) առկայությունը և պահման պայմանները, ցույց է տալիս գործնական մեթոդական օգնություն և այդ աշխատանքները օրենսդրության պահանջներին համապատասխան կազմակերպելու ուղղությամբ, իրականացնում է Բաժնի գործավարությունը, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, գրություններ.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 24.04.2018թ.
 Մրցույթը կկայանան 11.05.2018թ., ժամը 16.30, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).

Փակ մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնների անձնագրերով ներկայացվող պահանջներին համապատասխանող դեպարտամենտի պետական ծառայողները և Դեպարտամենտի կադրերի ռեզերվում գրանցված անձինք:

ՀԱՐՑԱՇԱՐ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԻ
 
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի