Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի համար անցկացվող փակ մրցույթի մասին

23.01.2018 18:11
Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար.

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժնի  գլխավոր մասնագետ (ՔԿԴ-3.1-11).

Բաժնի գլխավոր մասնագետը ձևակերպում է հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություններ, իրականացնում է Կոմիտեի գաղտնի գործավարության աշխատանքները, Կոմիտեում և Դեպարտամենտում գաղտնիության ռեժիմի հետ առնչվելու թույլտվություն ունեցող անձանց հետ սեմինար պարապմունքների կազկամերպչական աշխատանքներ, ուսումնասիրում է Կոմիտեի ստորոբաժանումներում գաղտնիության ռեժիմի ապահովումը, ցուցաբերում է գործնական մեթոդական աջակցություն՝ աշխատանքները օրենսդրության պահանջներին համապատասխան կազմակերպելու նպատակով, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, գրություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 23.01.2018թ.

Մրցույթները կկայանան 26.02.2018թ., ժամը 15.00, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).


Փակ մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնների անձնագրերով ներկայացվող պահանջներին համապատասխանող դեպարտամենտի պետական ծառայողները և Դեպարտամենտի կադրերի ռեզերվում գրանցված անձինք:


 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի