Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ Քննչական կոմիտեի Դեպարտամենտի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար անցկացվող փակ մրցույթ մասին

18.01.2017 19:19
Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ ) հայտարարում է պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար փակ մրցույթ.

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի արտաքին կապերի բաժնի  գլխավոր մասնագետ (ՔԿԴ-3.1-24).

Մասնակցում է ՀՀ քննչական կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) և ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտին (այսուհետ՝ Դեպարտամենտ) միջազգային համագործակցության և արտաքին հարաբերությունների հարցերի վերաբերյալ աջակցության ցուցաբերմանը, մասնակցում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ Կոմիտեի և Դեպարտամենտի փոխհարաբերությունների իրականացմանը, իրականացնում է միջազգային ծրագրերի մշակման և իրագործման հետ կապված աշխատանքներ, իրականացնում է օտարերկրյա պետություններում համանման մարմինների գործունեության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման, վերլուծության, առաջարկների ներկայացման և այլ աշխատանքներ, մասնակցում է Կոմիտեի և Դեպարտամենտի իրավասության վերաբերյալ հարցերի շուրջ կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված գործառույթների իրականացման աշխատանքներին, իրականացնում է օտար լեզուներով ստացված կամ ուղարկվող փաստաթղթերի թարգմանությունը, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* առնվազն մեկ օտար լեզվի ազատ տիապետում.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Միջազգային հարաբերությունների մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 02.02.17թ.

Մրցույթները կկայանան 20.02.2017թ., ժամը 15.00, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).

Փակ մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնների անձնագրերով ներկայացվող պահանջներին համապատասխանող դեպարտամենտի պետական ծառայողները և Դեպարտամենտի կադրերի ռեզերվում գրանցված անձինք:


ԱՐՑԱՇԱՐ` ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի