Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ Քննչական կոմիտեի Դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության առաջատար մասնագետի թափուր պաշտոնի համար անցկացվող փակ մրցույթ մասին

25.01.2017 18:20
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար.
 
Դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության առաջատար մասնագետ (ՔԿԴ-3.2-5).

Իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) և Դեպարտամենտի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացրած կարծիքների ամփոփում, Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի, Դեպարտամնետի ղեկավարի հրամանների և հանձնարարությունների նախագծերի մշակում, Կոմիտեում և Դեպարտամենտում նախապատրաստված իրավական ակտերի նախագծերի, Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի, Դեպարտամենտի ղեկավարի հրամանների նախագծերի իրավական փորձաքննություն, վիճակագրության ձևաթղթերի մշակում, իրականացնում է Վարչության գործավարությունը, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ. 
* ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 09.02.2017թ.

Մրցույթները կկայանան 27.02.2017թ., ժամը 15.00, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).

Փակ մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնների անձնագրերով ներկայացվող պահանջներին համապատասխանող դեպարտամենտի պետական ծառայողները և Դեպարտամենտի կադրերի ռեզերվում գրանցված անձինք:

 

ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի