Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Վայոց ձորի մրազային քննչական վարչության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար անցկացվող փակ մրցույթի մասին

10.04.2018 17:50
Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար.

Դեպարտամենտի Վայոց ձորի մրազային քննչական վարչության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ (ՔԿԴ-3.3.40). 

Իրականացնում է Քննչական բաժին ուղղված /մտից/ և Քննչական բաժնից առաքվող /ելից/ փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման,  հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքներ, մասնակցում է Քննչական բաժնում ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ՔԿԴ արխիվ հանձնման աշխատանքներին, իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Դեպարտամենտի ղեկավարի և Քննչական բաժնի պետի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ընդունման, գրանցման, հաշվառման և ծանուցման աշխատանքներ, Բաժնում հաշվառվող և վարվող մատյանների, իրավական ակտերի վերաբերյալ կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքներ, մասնակցում է Բաժնի արխիվի վարման աշխատանքներին, Բաժնի կողմից փաստաթղթային սպասարկման ապահովմանը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետության, գործավարության միասնական կարգի կիրառմանը և դրա պահանջների կատարմանը.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 24.04.2018թ.
 Մրցույթները կկայանան 16.05.2018թ., ժամը 16.30, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).

Փակ մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնների անձնագրերով ներկայացվող պահանջներին համապատասխանող դեպարտամենտի պետական ծառայողները և Դեպարտամենտի կադրերի ռեզերվում գրանցված անձինք:

ՀԱՐՑԱՇԱՐ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԻ




Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի