Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընտրվել է Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի իսկական անդամ և պարգևատրվել «ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ»-ով (լուսանկարներ)

11.04.2018 17:52

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընտրվել է Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի իսկական անդամ և պարգևատրվել ակադեմիայի «ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ»-ով:

Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահության 04.04.2018 թ. թիվ 22 որոշմամբ Աղվան Հովսեփյանը նման բարձր պարգևի է արժանացել Հայաստանում ազգային և միջազգային մշակութային ժառանգության արժեքների պահպանման և հանրահռչակման, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթարանի իրավաբանական ընթերցումը» եռալեզու գրքի հրատարակման, մշակութային նոր արժեքների ստեղծման, վերականգնման, «Հայաստանի Հանրապետություն» հանրագիտարանին աջակցելու համար։

Ակադեմիայի իսկական անդամ ընտրվելու դիպլոմը և «ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ»-ը ՀՀ ՔԿ նախագահին հանձնվել է այսօր՝ ապրիլի 11-ին, Փաստավավերագրության միջազգային Ակադեմիայի ՀՀ դեպարտամենտի նախագահ, ՓՎՄ և Անվտանգության և կոնֆլիկտոլոգիայի Եվրոպական ակադեմիաների Ակադեմիկոս ՓՎՄԱ դոկտոր պրոֆեսոր Սամվել Հակոբյանի  կողմից։

Նշենք, որ ՓՎՄԱ-ի «ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ»-ով պարգևատրվում են տարբեր երկրների բոլոր բնագավառների գիտնականներ, մշակույթի, արվեստի, հասարակական և քաղաքական,  գործիչներ, պետությունների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, գործարարներ՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և այլ բնագավառներում ունեցած ներդրման ու մեծագույն վաստակի համար:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի