Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմին (լուսանկարներ)

26.06.2019 12:02

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը բժիշկների մասնագիտական տոնի կապակցությամբ «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարին և աշխատակիցների:

Մասնավորապես՝ համագործակցության համար հուշամեդալով պարգևատրվել են  ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը, նույն ՊՈԱԿ-ի Երևան քաղաքի բաժնի վարիչ Շավարշ Գևորգյանը և դիակների փորձաքննության վարիչ Սանասար Սևոյանը:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմին սերտ համագործակցության համար:

ՔԿ  նախագահը հատուկ ընդգծել է հանցագործության բացահայտման գործում փորձագետների աշխատանքի կարևորությունը` նշելով, որ ցանկացած հանցագործության բացահայտում քննիչների, ոստիկանների և փորձագետների արդյունավետ աշխատանքի և համագործակցության արդյունք է:

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՔԿ նախագահին՝ իրենց կատարած աշխատանքը գնահատելու համար. «Շնորհակալ եմ՝ մեր համեստ աշխատանքը գնահատելու համար: Այս պարգևատրումները մեզ պարտավորեցնում են, որ առավել սերտ և արդյունավետ աշխատենք Քննչական կոմիտեի հետ»,- ասել է Մհեր Բիշարյանը:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի