Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներին՝ հոբելյանի կապակցությամբ (Լուսանկարներ)

01.07.2017 17:21

ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներին՝ ստեղծման 20-ամյակի կապակցությամբ՝ արձանագրելով, որ չնայած քննչական կոմիտեի գործունեության կարճ ժամանակահատվածին՝ արդեն իսկ ձևավորվել են համագործակցության արդյունավետ հիմքեր։

Անցած երեք տարիների ընթացքում Քննչական կոմիտեիի և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների միջև սերտ համագործակցության արդյունքում սեղմ ժամկետներում են կատարվում քրեական գործերի քննության ընթացքում նշանակվող ստուգումները, պարզաբանվում հարցումները։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը  ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանին պարգևատրել է «Համագործակցության համար» մեդալով, իսկ ԱԳԿՊԿ աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանին՝ շնորհակալագրով։



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի