Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել «Որոտան» դժվարամատչելի կայանի պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

30.09.2019 14:51

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել «Որոտան» դժվարամատչելի կայանի պետի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով` ՀՀ ԱԻՆ «Հիդրօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ «Որոտան» դժվարամատչելի կայանի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, տեղեկացված լինելով, որ նույն կայանում որպես տեխնիկներ հրամանագրված երկու աշխատակիցներ աշխատանքի չեն հաճախում, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խմբային շահերից ելնելով, միջոցներ չի ձեռնարկել այդ մասին վերադաս պաշտոնատար անձանց տեղեկացնելու, ինչի արդյունքում 2008 թվականից մինչև 2019թ. օգոստոս ամիսը ներառյալ վերջիններիս անվամբ որպես աշխատավարձ պետական բյուջեի միջոցներից հաշվարկվել և դուրս է գրվել ընդհանուր 25.187.171 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով էական վնաս:

 

Փաստի առթիվ 2019թ. սեպտեմբերի 21-ին ոստիկանության Վայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի