Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Շենգենյան տարածքի մուտքի արտոնագիր ստանալու համար ներկայացրել է բանկային կեղծ քաղվածք

18.04.2015 17:26

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Շենգենյան տարածքի մուտքի արտոնագիր ստանալու համար կեղծ փաստաթուղթ ներկայացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ սպորտային ոլորտի մի հասարակական կազմակերպության նախագահ, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու համար մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու նպատակով տվյալ երկրի դեսպանատուն է ներկայացրել բանկային կեղծ քաղվածք այն մասին, որ նա տվյալ բանկում ունի 3.800 եվրո:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի