Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Պայթյուն Տավուշի գազալցակայաններից մեկում. հարուցվել է քրեական գործ

24.08.2015 18:15

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Տավուշի մարզում գործող գազալցակայաններից մեկում  օգոստոսի 23-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:

 

2015թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 19։20-ին, ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ծանր ցնցում, մանր տրավմաներ» ախտորոշմամբ  Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել 1966թ. ծնված Հ.Եսայանը:

 

Պարզվել է, որ  Հ.Եսայանը նշված մարմնական վնասվածքներն ստացել է  գազալցակայանում 2015թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում,  «ԳԱԶ-52» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնները լցավորելու ժամանակ։ Նախնական տեղեկություններով՝  գազաբալոնի փականը վնասվել է և ճնշման տակ տեղահանվել։ 

 

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը ):

 

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների  բազմակողմանի,  լրիվ ու օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:


 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի