Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը Ազգային ժողովում ներկայացրել է ՔԿ-ին 2019 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբերյալ հայտը

03.11.2018 14:01

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում շարունակվում է  «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Այսօր խորհրդարանում Քննչական կոմիտեի  դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը ներկայացրեց Քննչական կոմիտեին 2019 թվականի բյուջեով նախատեսված միջոցների վերաբերյալ հայտը:

2019 թվականին Քննչական կոմիտեին հատկացվելու է 7 միլիարդ 839 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 25.5 տոկոսով:

Քննչական կոմիտեին հատկացված միջոցների  88.4 տոկոսը ուղղվելու է  աշխատավարձերի վճարմանը, իսկ  11.6 տոկոսը՝ ծառայությունների, ապրանքների և պարտադիր վճարների ձեռք բերմանը:

Քննչական կոմիտեի պահուստային ֆոնդը 2019 թվականին կկազամի  101 միլիոն դրամ:

ՔԿ աշխատակցների վերապատրաստման և պատրաստման կազմակերպման համար բյուջեով հատկացվել է  20 միլիոն 550  հազար դրամ:

Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրների կրթաթոշակի համար 2019 թվականին նախատեսված է 42.7  միլիոն դրամ: Քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության համար նախատեսված է 26.3 միլիոն դրամ:

Քննչական կոմիտեի կարողությունների զարգացման հոդվածով նախատեսված է  51.5 միլիոն դրամ:

Տրանսպորտային սարքավորումներ հոդվածով  հատկացված միջոցները կազմում են  25.2 միլիոն դրամ, որն ուղղվելու է երեք «ՈւԱԶ»  մակնիշի ավտոմեքենայի ձեռք բերմանը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությանը տրամադրելու համար:

2019  թվականին նախատեսվում է Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների շենքերի հիմնանորոգում:

2018  թվականին Քննչական կոմիտեին վարչական օբյեկտների հիմնանորոգման ծրագրով հատկացված  261.2 միլիոն դրամից հնարավոր է եղել տնտեսել 80.5 միլիոն դրամ, որը 2019 թվականի ընթացքում ուղղվելու է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հիմնանորոգման աշխատանքներին:

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի