Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 176-Լ հրամանում փոփոխություն կատարելու մասին

05.04.2019 11:51

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 

 
 
 
 
Հրամանը՝

 

 

ք.Երևան, 05.04.2019թ., 46-Լ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 115-Լ հրամանի 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգի 77-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝


Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2017 թվականի «Հայաստանին Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի կողմից վերահսկողության վերցվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի հուլիսի 20-ի թիվ 5-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 176-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի «Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարից» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի և վարչապետի աշխատակազմերի ղեկավարներից» բառերով:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ստորաբաժանումների պետերին:

 

 

Հ.Գրիգորյան  


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի