Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2014 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 18-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

05.04.2019 16:05

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
 
Հրամանը՝

 

ք.Երևան, 05.04.2019թ., 49-Լ 

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 18-Լ հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 10-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ ենթակետեր.

«3.1) մասնակցում է Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող գրավոր քննությանը, հարցազրույցին և Կոմիտեի ծառայողների ատեստավորմանը, ստուգում է նրանց  գիտելիքները,
3.2) մասնակցում է հարցազրույցի և ատեստավորման արդյունքում յուրաքանչյուր հայտատուի կամ ծառայողի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ,».

2) Հավելվածի 11-րդ կետում.
ա. 2-րդ ենթակետում «գրավոր քննությանը» բառերից հետո լրացնել», հարցազրույցին» բառը.
բ. 4-րդ ենթակետում «գրավոր քննության և ատեստավորման արդյունքում Հանձնաժողովի կողմից» բառերը փոխարինել «հարցազրույցի և ատեստավորման արդյունքում» բառերով.

3) Հավելվածի 6-րդ գլխում.
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետ.
«13.1. Որակավորման ստուգումը բաղկացած է փաստաթղթերի ստուգման, գրավոր քննության և հարցազրույցի անցկացման փուլերից:».
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15.2-րդ կետեր.

«15.1. Հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում  հայտերի ընդունման և Թեկնածությունների ցուցակը կազմելու ընթացակարգը:
15.2. Հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ  ճանաչվելու դեպքում  հայտատուի  հայտը  քննարկվում է Հանձնաժողովի կողմից:».

4) Հավելվածի 7-րդ գլխում.
ա. վերնագրում «թեկնածությունների» բառից առաջ լրացնել «Կոմիտեի ծառայողների» բառերը, իսկ «անցկացվող գրավոր քննության» բառերը փոխարինել «գրավոր քննության և հարցազրույցի» բառերով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-18.3-րդ կետեր.
«18.1. Հարցազրույցի առաջադրանքները կազմվում են գրավոր քննության համար նախատեսված հարցաշարի շրջանակներում և հաստատվում Հանձնաժողովի կողմից:
18.2. Առաջադրանքն իրենից ներկայացնում է իրավական խնդիր՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու, կիրառելու, կրիմինալիստիկական հնարքներ օգտագործելու պահանջով:
18.3. Հարցազրույցի օրվանից առնվազն 3 օր առաջ հանձնաժողովը գրավոր քննության փուլը հաղթահարած հայտատուների քանակին համապատասխան կազմում է հարցատոմսեր՝ յուրաքանչյուրում ներառելով մեկ առաջադրանք: Հարցատոմսերը տեղադրվում են ծրարների մեջ, որոնք կնքվում են:».

5) Հավելվածի 9-րդ գլխի վերնագրում «թեկնածությունների» բառից առաջ լրացնել «Կոմիտեի ծառայողների» բառերը, իսկ «անցկացվող որակավորման» բառերը հանել:
6) Հավելվածի 34-րդ կետի «յուրաքանչյուրը» բառը փոխարինել «յուրաքանչյուր» բառով.
7) Հավելվածի 38-րդ կետի «առաջադրանքի» բառը փոխարինել «հարցի» բառով.
8) Հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Գրավոր քննության արդյունքում անցողիկ՝ հիսուն և ավելի միավորներ հավաքած հայտատուները իրավունք են ստանում մասնակցելու հարցազրույցի փուլին:».
10) Հավելվածի 40-42-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
11) Հավելվածը  լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին գլխով.


«IX1. ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ 

42.1. Թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացված գրավոր քննության արդյունքները հայտարարելուց հետո 5 օրյա ժամկետում իրականացվում է հայտատուների հարցազրույցի կազմակերպման գործընթացը:

42.2. Հարցազրույցի նպատակն է ստուգել հայտատուի գործնական ունակությունները և հմտությունները:

42.3. Հարցազրույցի սենյակ հայտատուն ներկայանում է անձամբ, նիստերի քարտուղարի հրավերով:

42.4. Հայտատուն Հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը և ազգանունը:

42.5. Հայտատուին արգելվում է մտնել հարցազրույցի անցկացման սենյակ՝ իր մոտ ունենալով տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:

42.6. Յուրաքանչյուր հայտատուի հարցազրույցն անցկացվում է առանձին:

42.7. Հայտատուն իր ցանկությամբ ընտրում է կնքված ծրարներից մեկը և հայտնում է հարցատոմսի համարը:

42.8. Հայտատուին ժամանակ է տրվում առաջադրանքին ծանոթանալու համար:

42.9 Հարցազրույցի ընթացքում հայտատուին կարող են տրվել նաև առաջադրանքին առնչվող հարակից բանավոր հարցեր: Հարցազրույցի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հայտատուին կարող է տալ առավելագույնը երկու հարակից հարց: Յուրաքանչյուր հարցից հետո, հարց տվող Հանձնաժողովի անդամը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ նշվում է ճիշտ պատասխանը: Հարակից հարցերի ընդհանուր քանակը չի կարող գերազանցել տասը հարցը:

42.10 Հանձնաժողովը քվեարկության միջոցով՝ ձայների պարզ մեծամասնությամբ ամփոփում է հարցազրույցի արդյունքները՝ տալով դրական կամ բացասական եզրակացություն: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

42.11. Հանձնաժողովը կայացրած որոշման մասին հայտնում է հայտատուին` հարցազրույցի արդյունքների ամփոփման ավարտից անմիջապես հետո:

42.12. Հարցազրույցի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում է առաջադրանքը, հարակից հարցերը և հայտատուի պատասխանների ճիշտ կամ սխալ լինելը,  քվեարկության արդյունքները: Արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

42.13. Հանձնաժողովի որոշմամբ Հանձնաժողովի նիստը կարող է ձայնագրվել:

42.14. Դրական եզրակացություն ստացած հայտատուներն ընդգրկվում են թեկնածությունների ցուցակում:

42.15. Թեկնածությունների ցուցակի համալրման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում ցուցակը ներկայացվում է արդարադատության ակադեմիա:».

12) Հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«44. Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը մինչև փետրվարի 20-ը Կոմիտեի նախագահին է ներկայացնում տվյալ տարում հերթական ատեստավորման ենթակա Կոմիտեի ծառայողների ատեստավորման ժամանակացույցը, որը հաստատվում է հրամանով:».

13) Հավելվածի 47-րդ կետի 2-րդ նախադասության «իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «կատարած  տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ» բառերով.

14) Հավելվածի 56-րդ կետի «Հարցազրույցի փուլը» բառերը փոխարինել «Հարցազրույցը»  բառով:

15) Հավելվածի 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«69. Հանձնաժողովը յուրաքանչյուր ծառայողի ատեստավորման ավարտից հետո կայացրած որոշման մասին անմիջապես հայտնում է տվյալ ծառայողին:»:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

Հ. Գրիգորյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի