Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

10.05.2019 15:21

ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության քննչական աշխատանքի վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների վարուման, քննչական աշխատանքի կատարելագործուման, գիտության և տեխնիկայի ձեռքբերումների, ինչպես նաև այդ ոլորտի դրական փորձի, նախաքննության կազմակերպման առաջավոր ձևերի և մեթոդների ներդնման փորձագետ.

1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

  • Կանոնավոր պարբերկանությամբ իրականացնել կարիքների գնահատում Կոմիտեի համակարգում քրեաբանական ապահովման հեռանկարների ձևավորման նպատակով, ըստ այդմ՝

· անցկացնել հարցումներ,
· ուսումնասիրել համապատասխան վիճակագրական տվյալները,
· համադրել առկա իրադրությունը և միջազգային փորձը,
· վերլուծել ձեռքբերված արդյունքները,
· մշակել մասնագիտական եզրակացություն.

-Մշակել Կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում տեխնիկա-կրիմինալիստիկական ապահովման ռազմավարությունը.
-Մշակել Կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում տակտիկա-կրիմինալիստիկական ապահովման ռազմավարությունը.
-Մշակել Կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում մեթոդիկա-կրիմինալիստիկական ապահովման ռազմավարությունը.
- Ձեռնարկել կրիմինալիստիկական ապահովման արագ արձագանքման (նաև խորհրդատվական) համակարգի ներդնումը Կոմիտեի համակարգում.
- Աջակցել Կոմիտեի համակարգում գիտամեթոդական խորհրդի ձևավորմանը՝ քրեաբանության և քրեագիտության բնագավառի ռազմավարական խնդիրների ու գիտամեթոդական աշխատանքների համակարգման ու դրանց արդյունավետության բարձրացման նպատակով.
- Աջակցել Կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովների աշխատանքներին՝ կազմակերպաիրավական, գիտամեթոդական և այլ հարցերով:
- Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մշակել ուսումնամեթոդական, դիդակտիկ, գիտագործնական ձեռնարկներ՝ կրիմինալիստիկայի գիտության բոլոր բնագավառներով.
- Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ պատրաստել վերլուծություններ, ամփոփումներ, ինչպես նաև ուսումնասիրություններ Կոմիտեի համակարգում քրեաբանության զարգացման հեռանկարների ու դրանց ներդրման ուղղությամբ.
- Աջակցել «Քննիչ» գիտամեթոդական հանդեսի խմբագրական աշխատանքներին.
- Կոմիտեի նախագահի հանձարարությամբ ներգրավվել քրեաբանության ու գիտական համագործակցության աշխատանքներին.
- Կոմիտեի նախագահի հանձարարությամբ աջակցել Կոմիտեի համակարգում կրիմինալիստիկական լսարանների կահավորման, գործարկման ու շահագործման աշխատանքներին:
- Ըստ անհրաժեշտության խորհրատվություններ տրամադրել և աջակցել Կոմիտեի քննիչների կողմից կրիմինալիստիկայի բնագավառում գիտահետազոտական աշխատանքներով զբաղվելուն:
- Կոմիտեի նախագահի հանձարարությամբ աջակցել փորձագիտական գործունեություն իրականացնող և քրեաբանության հիմնախնդիրների հետազոտմամբ զբաղվող հաստատությունների հետ համագործակցության հաստատման ու ամրապնդման աշխատանքներին:

2.Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 1 տարի:

3. Փորձագետի պարտականությունները՝

3.1 անհրաժեշտություն դեպքում փորձագիտական գործիքների կիրառմամբ խորությամբ իրականացնել քրեաբանության և կրիմինալիստիկայի գիտության տեսական ու գործնական որոշակի հիմնախնդիրների ուսումնասիրություններ, ինչպես նաև ոլորտին վերաբերող ցանկացած գիտահետազոտական աշխատանք.
3.2 ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում:

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

· Բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան.
· Առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ՝ իրավագիտության և կրիմինալիստիկայի բնագավառի.
· Օտար լեզվի իմացություն:

5. Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Մամիկոնյանց 46/5 շենք

6. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.05.2019թ.

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

· դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
· անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրություն,
· կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները,
· լուսանկար 1 հատ՝ 9x12,1 հատ՝ 3x4 չափսի:

9. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև 1630-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 6-րդ հարկ, հեռ. 011 880 119/:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի