Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

18.07.2019 16:00

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հոգեբանական վերլուծություն, պրոֆեսիոգրամայի և փսիխոգրամայի կազմման, անձնակազմի ընտրության գործընթացում անհատական հոգեբանական առանձնահատկությունների և տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ որակների հոգեբանական գնահատման, փորձարարական հետազոտության իրականացման փորձագետ.

1.Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

պաշտոնների հոգեբանական վերլուծություն, պրոֆեսիոգրամայի  և փսիխոգրամայի կազմում, ինչը ենթադրում է մասնագիտության սոցիալական և մասնագիտական բնութագրականի և տվյալ աշխատանքային գործունեության հաջող իրականացման համար անհրաժեշտ անձնային և մասնագիտական որակների  (ինչպես օրինակ իմացական և զգայական ոլորտներին  ներկայացվող պահանջներ, մասնագիտական կարևոր որակներ) առանձնացում և նկարագրում:

անձնակազմի ընտրության գործընթաց՝ ըստ նախատեսվող պաշտոնի` թեկնածուների անհատական հոգեբանական առանձնահատկությունների և տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ որակների (օրինակ՝ սթրեսակայունություն, հաղորդակցման հմտություններ, արագ կողմնորոշվելու կարողություն և այլն) հոգեբանական գնահատում հոգեբանական փորձարարական հետազոտության (թեստավորում, կլինիկական զրույց, դիտում) և կենսագրական ու ինքնակենսագրական տվյալների համադրման միջոցով, այնուհետև ըստ ստացված տվյալների համապատասխան մասնագիտական բնութագրի կազմում:

անձնակազմի ընթացիկ գնահատում՝ նոր աշխատակիցների (մինչև վեց ամիս աշխատանքային ստաժի)՝ աշխատանքային հարմարման գործընթացի և մեկ տարի և ավել աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների՝ հուզական այրման համախտանիշի (մասնագիտական սպառման) և մասնագիտական դեֆորմացիայի ռիսակայնության և համապատասխան հոգեբանական աջակցության նպատակով նախատեսվող աշխատանքների անհրաժեշտության գնահատում:

անձնակազմի զարգացում և ուսուցում՝ ըստ անձնակազմի ընթացիկ գնահատման արդյունքների աշխատակիցների վերապատրաստումներ անձնային պատրաստվածության (օրինակ՝ սթրեսի կառավարման հմտություններ) և մասնագիտական գիտելիքների (օրինակ՝ անչփահասների հարցաքննության առանձնահատկությունները, ինքնասպանություն գործած անձանց հարազատների հարցաքննության առանձնահատկությունները և այլն) ձեռքբերման նպատակով:

2. Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 3 ամիս:

3. Փորձագետի պարտականությունները՝

3.1 
Անհրաժեշտություն դեպքում փորձագիտական գործիքների կիրառմամբ խորությամբ իրականացնել կոմիտեի ծառայողների հոգեբանական վերլուծություն, պրոֆեսիոգրամայի և փսիխոգրամայի կազմման, անձնակազմի ընտրության գործընթացում անհատական հոգեբանական առանձնահատկությունների և տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ որակների հոգեբանական գնահատման, փորձարարական հետազոտության աշխատանք.

3.2 Ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում:

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Բարձրագույն հոգեբանական կրթություն.
  • Առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ՝ փորձագիտական բնագավառի.

Օտար լեզվի իմացություն:

5. Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Մամիկոնյանց 46/5 շենք

6. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.07.2019թ.

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 


  • դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

    9 Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին

    Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 1000-ից մինչև 1630-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

    Լրացուցիչ  տեղեկություններ  ստանալու համար կարող  են  դիմել   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն  /հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 6-րդ հարկ,  հեռ. 011 880 119/:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի