Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

29.04.2019 17:23

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում փորձագետ ներգրավելու վերաբերյալ.

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության վիճակագրական հաշվետվությունների ուսումնասիրության և ստուգման փորձագետ.

1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Ըստ անհրաժեշտության Կոմիտեի քրեական վարույթների վերաբերյալ պահանջվող ուսումնասիրությունների կատարում, ստացված տվյալների ստուգում, համակարգում, ամփոփում և ներկայացում:

2. Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 6 ամիս:

3. Փորձագետի պարտականությունները՝

3.1 պահանջվող հաշվետվությունների հիման վրա հավաքված տվյալների ուսումնասիրությունների կատարում,

3.2 վիճակագրական արդյունքների դրական կամ անհանգստություն պատճառող միտումների հետազոտման ապահովում,

3.3 ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում:

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

· Բարձրագույն իրավաբանական կրթություն

· Օտար լեզվի իմացություն:

5. Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Մամիկոնյանց 46/5 շենք

6. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 08.05.2019թ.

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

· դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
· անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրություն,
· կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները,
· լուսանկար 1 հատ՝ 9x12,1 հատ՝ 3x4 չափսի:

9. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև 1730-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 6-րդ հարկ, հեռ. 011 880 119/:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի