Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար

26.04.2019 09:32

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ համայնքում հարևանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լիբանանի Հանրապետության՝ 1998թ. ծնված քաղաքացուն:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտոմեքենան հարևանի տան դռան դիմաց կայանելու շուրջ վիճաբանություն է առաջացել Քասախ համայնքի բնակիչների միջև, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով հանդիսանում է Լիբանանի Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1998 թվականին, ոտքով հարվածել է հարևանի ձախ ոտքի ոլոքին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ձախ ոտքի ոլոքի դիաֆիզի միջին երրորդականի բեկորային աննշան տեղաշարժով, դրսային պճեղի թեք առանց տեղաշարժի կոտրվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1998թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի