Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել և լսել է քաղաքացու մտահոգությունները (լուսանկարներ)

10.07.2019 16:40

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում տուժողի կարգավիճակ ունեցող քաղաքացուն:

Հանդիպման ընթացքում քաղաքացին ներկայացրել է քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ իր մտահոգությունները:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի  նախաքննությունը կշարունակվի  Քննչական կոմիտեի  հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում:

Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ նախաքննության ընթացքում, իր անմիջական վերահսկողությամբ,  կձեռնարկվեն անհրաժեշտ  քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի