Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ողջույնի խոսքը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների պատվիրակությունների աշխատանքային հանդիպմանը՝ Բրեստում

13.12.2019 15:17

Հարգելի՛ Իվան Դանիլի,

Հարգելի՛ Ալեքսանդր Իվանի,

Հարգելի՛ գործընկերներ,

 

Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեին և անձամբ Ձեզ, հարգելի՛ Իվան Դանիլի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով կլոր սեղան կազմակերպելու համար, այս կլոր սեղանի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար, ջերմ և սրտաբաց ընդունելության, ինչպես նաև Բելառուսի հյուրընկալ հողը, մասնավորապես՝ պատվավոր Բրեստ քաղաքը այցելելու հնարավորության համար:

Նաև ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեին՝ ի դեմս Նախագահ Ալեքսանդր Իվանի Բաստրիկինի:

Կցանկանայի հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության հենց սկզբից Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների հետ փոխհարաբերությունները կրում են վստահելի և կառուցողական բնույթ, ինչն ապացուցվում է Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև արդյունավետ միջազգային-իրավական համագործակցությամբ:

Այսօր կարելի է վստահաբար խոսել հանցավորության դեմ պայքարի ոլորտում մեր գերատեսչությունների միջև նպատակասլաց և բազմակողմանի համագործակցությունը շարունակելու մասին: Սույն կլոր սեղանի աշխատանքների ընթացքում պլանավորված են և կքննարկվեն նախաքննական մարմինների աշխատակիցների մասնագիտական ուսուցման գործընթացների կազմակերպման և ապահովման հարցերը, քննչական պրոֆիլակտիկային առնչվող հարցերը՝ որպես քրեագիտական գործունեության հեռանկարային ուղղության: Վստահ եմ, որ կարծիքների, տեղեկատվության և կուտակած փորձի փոխանակումը կնպաստեն մինչդատական վարույթի արդյունավետության բարձրացմանը, իսկ առաջարկվող խորհուրդները և աշխատանքի համատեղ արդյունքները օգտակար կլինեն և կուղղվեն մեր երկրների քննչական կոմիտեների իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝ որպես նախաքննության առանձին մարմնի, ստեղծման պահից անցել է հինգ տարի, որոնց ընթացքում մեր կողմից իրականացվել է և շարունակվում է իրականացվել ծավալուն աշխատանք մինչդատական վարույթի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև ներդաշնակ միջազգային-իրավական համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ինչպես ռուսաստանյան, այնպես բելառուսական մեր գործընկերների հետ:

Հատուկ կարևորություն են ստանում համատեղ միջոցառումների ժամանակ հանցավորության դեմ պայքարի փորձի փոխանակումը, որի շնորհիվ մեծապես ամրապնդվում է մեր պետությունների Քննչական կոմիտեների միջև փոխգործունեությունը, ստեղծվում են ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնային կապեր և շփումներ:

Հասարակության սոցիալական բարեկեցությունը, որը հիմնվում է օրենքի և արդարության գերակայության վրա, ապահովվում է քննիչների արհեստավարժությամբ, և նրանց կողմից ծառայողական պարտականությունների մանրակրկիտ իրականացումից է կախված մարդու իրավական անվտանգության աստիճանը և կատարած հանցագործությունների համար պատժի անխուսափելիությունը: Այդ պատճառով կլոր սեղանի քննարկմանը ներկայացված հարցերը արդիական են և շատ կարևոր:

Իմ ելույթը ավարտելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել արդեն գոյություն ունեցող և նոր առաջացող մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու ոլորտում մեր գերատեսչությունների արդյունավետ և ներդաշնակ համագործակցության նշանակությունը: Այդ կապակցությամբ մեծ կարևորություն է ձեռք բերել մեր պետությունների իրավասու մարմինների կողմից իրականացվող աշխատանքը միջպետական համագործակցության իրավական բազայի զարգացման և մեր պետությունների օրենսդրության համապատասխանեցման ուղղությամբ, քանի որ պետության և հասարակության ինստիտուտների զարգացման ուղղություններից մեկը ճանաչվում է անվտանգության ապահովման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության և զարգացման համար սպառնալիքների կրճատմանն առնչվող հարցերի լուծման ընթացքում միջազգային համագործակցությունը: Այդպիսի աշխատանքը հանդիսանում է մեր պետությունների ինքնիշխան տարածքներում հանցավորության դեմ պայքարի արդեն գործող միջոցների համակարգի հետագա կատարելագործման գրավականը:

Կլոր սեղանի բոլոր մասնակիցներին ցանկանում եմ լավ տրամադրություն, արդյունավետ աշխատանք, կառուցողական երկխոսություն, ինչպես նաև հաջողություններ Օրենքին և Հայրենիքին ծառայելու պատվավոր գործում:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի