Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահին

20.07.2017 15:01
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Արցախն իր բազմադարյա պատմության ընթացքում անցել է բազում փորձություններով, հաստատել ազատ և անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը, կերտել իր անկախ պետականությունը: Արցախի հարազատ զավակը լինելով՝ Դուք Ձեր կյանքը նվիրաբերել եք ժողովրդի նվիրական երազանքների իրականացմանը և անգնահատելի դեր եք ունեցել Արցախի անկախ պետականության կայացման, պաշտպանության ամրապնդման և երկրի զարգացման սուրբ գործում:

Ձեր անցած ճանապարհը, փորձը, մեծ ներուժը և անձնական բարձր հատկանիշները հետագայում ևս կնպաստեն Արցախի պետականության ամրապնդմանը, թշնամու նենգ ոտնձգությունների խափանմանը, խաղաղության և կայունության ապահովմանը, ինչպես նաև` երկրի բարգավաճմանը: Դուք արդեն ապացուցել եք Ձեր սերը Արցախի և արցախցու նկատմամբ և որպես այդպիսին կմնաք պատմության մեջ:

Կրկին շնորհավորելով Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթում եմ քաջ առողջություն, խաղաղություն, ամենայն բարիք և արդյունավետ աշխատանք՝ ի փառս Արցախի և նրա հերոսական ժողովրդի»:



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի