Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին (Լուսանկարներ)

16.05.2016 17:18

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:

ՀՀ ՔԿ նախագահը շնորհավորել է Արգո Ավակովին՝ նոր նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր առաքելության իրականացման։

Ա.Հովսեփյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության մեխանիզմները ՝  բարձր գնահատելով  քրեական գործերով նախաքննության ընթացքում  մարդու իրավունքների պաշտպանության, քննիչների վերապատրաստման և, ընդհանրապես, քննչական կոմիտեի կարողությունների զարգացման ուղղությամբ  ԵԱՀԿ ցուցաբերած աջակցությունը։

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ հավաստելով  համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել  ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ներառելով  կիբերհանցագործությունների դեմ պայքարը և անչափահասների մասնակցությամբ արձանագրված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։

Դեսպան Ավակովը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և քննչական կոմիտեի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը  կլինի շարունակական:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի