Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ քննչական կոմիտեին գույք հանձնելու մասին

25.12.2014 19:36
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1500-Ա 
 
 
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 806-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում գտնվող անշարժ գույքը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի 8/2 շենքի N 5 հասցեում գտնվող բնակարանը, 36.83 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 9.815.195 դրամ արժեքով (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Վարդգես Վահանի Աթոյանին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Վարդգես Վահանի Աթոյանի հետ կնքել համապատասխան պայմանագիր սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Հ. Աբրահամյան
 
2014 թ. դեկտեմբերի 26
Երևան
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի