Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ Կառավարության որոշումը՝ ՀՀ քննչական կոմիտեին գումար հատկացնելու և ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին

02.10.2014 17:32
ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
 

4 սեպտեմբերի 2014 թվականի N 1019-Ն 
 
 
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
 
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համար համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռքբերման և նախաքննության ընթացքում քննիչների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հատկացնել 66,800.0 հազ. դրամ, որից ինն ամսում` 9,900.0 հազ. դրամ, այդ թվում՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝
 
1) «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով՝ 39,600.0 հազ. դրամ, որից ինն ամսում` 9,900.0 հազ. դրամ.
2) «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով՝ 7,200.0 հազ. դրամ.
3) «Վարչական սարքավորումներ» հոդվածով՝ 20,000.0 հազ. դրամ:
 
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
 
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային տեխնիկայի և գրասենյակային նյութերի համար հատկացված գումարներով գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված ընթացակարգով:
 
31. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սույն որոշման 1-ին կետով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված գումարի հաշվին համակարգչային տեխնիկայի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և դրանց համար սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:
(31-ին կետը լրաց. 06.11.14 N 1255-Ն)
 
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Հ.Աբրահամյան
 
2014 թ. սեպտեմբերի 26 
Երևան
 
 
 Հավելված N 1
 ՀՀ կառավարության 2014 թվականի
 սեպտեմբերի 4-ի N 1019-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ


 

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը
(հազ. դրամ)

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

27,200.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

27,200.0

ՀՀ քննչական կոմիտե

       

27,200.0

 

Ապրանքներ

         

30197631/1

թուղթ` օֆսեթային, A4

ԲԸԱՀ

տուփ 
(500 հատ)

2500.0

2300

5,750.0

30234640/1

ֆլեշ հիշողություններ 16 GB

ԲԸԱՀ

հատ

5900.0

10

59.0

30197232/1

թղթապանակ, արագակար, թղթյա

ԲԸԱՀ

հատ

100.0

1010

101.0

30197231/1

թղթապանակ, պոլիմերային թաղանթ, ֆայլ

ԲԸԱՀ

հատ

10.0

3000

30.0

30197234/1

թղթապանակ` կոշտ կազմով

ԲԸԱՀ

հատ

700.0

1800

1,260.0

30213300/1

սեղանի համակարգիչ

ԲԸԱՀ

լրակազմ

300000.0

58

17,400.0

30239160/300

տպիչ (պատճենահանման մեքենա) սկաներ (բազմաֆունկցիոնալ, լազերային)

ԲԸԱՀ

հատ

118180.0

22

2600.0

 
 
 
(հավելվածը խմբ. 06.11.14 N 1255-Ն)
 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար  Դ. Հարությունյան



Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 4-ի N 1019-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը 
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Քրեական գործերով նախաքննության ծառայություններ

Նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննություն

1180

ԱԾ 01

Քանակական

Մշակված չէ

       

Որակական

Մշակված չէ

       

Ժամկետայնության

Մշակված չէ

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

9,900.0

46,800.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1180 ՀՀ քննչական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
 Հանցագործությունների կանխարգելում և կրճատում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ քննչական կոմիտե

2.1. Կարողությունների զարգացում
2.1.1. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)

Ծրագրային դասիչը

Ակտիվի անվանումը
Վարչական սարքավորումներ

Նկարագրությունը
Վարչական սարքավորումների ձեռքբերում

1180

ԿՀ01

Քանակական

հատ

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

 

X

X

X

20,000.0

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Մշակված չէ

       

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

       

20,000.0

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

         

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՀՀ քննչական կոմիտե

 

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

 

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվի ձեռքբերումը կնպաստի 1180 ՀՀ քննչականծառայությունների քանակական, որակական և ժամկետայնության ցուցանիշների ապահովմանը:

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1180 ՀՀ քննչական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանցագործությունների կանխարգելում և կրճատում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ.Հարությունյան



Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 4-ի N 1019-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ


Ծրագրային դասիչը

 

Գործառական դասիչը(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե (հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1180

   

ԾՐԱԳԻՐ

 
     

ՀՀ քննչական ծառայություններ

66,800.0

Ծրագրի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանցավորությունների կանխարգելում և կրճատում

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ01

 

Քրեական գործերով նախաքննության ծառայություն

46,800.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննություն

Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ քննչական կոմիտե

     

Կառավարչական հիմնարկի կողմից օգտագործվող ակտիվներ

 
 

ԿՀ01

 

Վարչական սարքավորումներ

20,000.0

Ակտիվի նկարագրությունը
Վարչական սարքավորումների ձեռքբերում

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՀՀ քննչական կոմիտե

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1180 ՀՀ քննչական ծառայություններ



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի