Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 20/24 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ

08.04.2017 13:57

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 20/24 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ։

«Ազատություն» ռադիոկայանի՝ ապրիլի 2-ի եթերում, լուսաբանելով ԱԺ ընտրությունների ընթացքը, ահազանգվել էր՝ Ճամբարակ քաղաքի թիվ 20/24 ընտրատեղամասում կատարված ընտրախախտումների մասին։

Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Ճամբարակի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։ Ըստ տեսաձայնագրության՝ մի անձ, գտնվելով քվեախցիկի դիմաց, հետևել է ընտրողի քվեարկությանը։

Նկատի ունենալով, որ ռադիոկայանի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատանիշներ՝ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նշված դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի