Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գողություն՝ «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահից (Լուսանկար)

10.03.2015 19:27

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015թ. փետրվարի 14-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահի լուսամուտագոգին դրված պայուսակի մեջից հափշտակվել է Բ.Նալբանդյանին պատկանող դրամապանակը՝ վերջինիս պատճառելով զգալի չափով գույքային վնաս:

Քրեական գործով ստացվել է վերոնշյալ դեպքի տեսաձայնագրությունը, որտեղ արձանագրված է գողության պահը:

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի