Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Խարդախությամբ հափշտակել է քաղաքացու «Ռոլեքս» տեսակի ժամացույցը (տեսանյութ)

25.04.2016 17:37


Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց «Ռոլեքս» տեսակի ժամացույց հափշտակած անձի ինքնությունը:

2016 թվականի մարտի 28-ին քաղաքացի Ա.Գալստյանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում հափշտակել են իր «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մարտի վերջերին Ա.Գալստյանին  է զանգահարել մի տղամարդ և նրա՝ «Ռոլեքս» տեսակի ժամացույցը գնելու ցանկություն հայտնել: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի մարտի 28-ին ենթադրյալ գնորդի անունից մի երիտասարդ հանդիպել է Ա.Գալստյանին, ուսումնասիրել ժամացույցը, ապա համապատասխան վայրում ստուգելու պատրվակով վերցրել այն և դիմել փախուստի՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են տուժողի գրասենյակում տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է այն տղամարդը, ով, ըստ տուժողի, վերցրել է նրա ժամացույցը։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում երրևացող անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի