Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի ծառայողները մասնակցել են «Պաշտոնեական կոռուպցիայի վերաբերյալ գործերով քննություն և կանխարգելում» թեմայով սեմինարին

20.05.2015 17:41


ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում 2015 թվականի մայիսի 11-ից 15-ը տեղի ունեցած «Պաշտոնեական կոռուպցիայի վերաբերյալ գործերով քննություն և կանխարգելում» թեմայով սեմինարին։

Ուսումնական սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկել են նշված հանցատեսակների քննության առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր, ներկայացրել ազգային օրենսդրությունը։

Հայաստանի քննչական կոմիտեն սեմինարին ներկայացրել է 4 հոգուց բաղկացած պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են եղել Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը,  Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային բաժնի պետ Վարդան Սմբատյանը, Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը։

ՀՀ ՔԿ պատվիրակությունը Պրահայում հանդիպումներ է ունեցել նաև Չեխիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի, հակակոռուպցիոն մոնիտորինգի միջազգային անկախ կազմակերպության և  կաշառակերության դեմ պայքարի աշխատանքային խմբի նախագահի հետ, որոնց ժամանակ քննարկվել են համագործակցության, հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի