Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Շիրակի մարզային քննչական վարչության տարածքային բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

26.04.2019 17:40

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Դեպարտամենտի Շիրակի մարզային քննչական վարչության (այսուհետ՝ Վարչություն) տարածքային բաժնի (այսուհետ՝ Տարածքային բաժին) առաջատար մասնագետ (ծածկագիրը՝ 93-ՔԿ–4.1-18).

*Բաժնի առաջատար մասնագետն իրականացնում է Վարչությունում հարուցված, կարճված, կասեցված, մերժված, դատարան ուղարկված և դատարանի կողմից ետ վերադարձված հսկողության կարգով պահանջված քրեական գործերի և գաղտնի փաստաթղթերի գրանցման, հաշվառման աշխատանքներ, Վարչության Քննչական բաժինների կարճված քրեական գործերի ընդունման. գրանցման, հաշվառման և ՔԿ արխիվ հանձնման աշխատանքներ, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, գրություններ, ինչպես նաև իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

*աշխատավարձի չափը՝ 111.115 դրամ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է.

* առնվազն միջնակարգ կրթություն.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» Կոմիտեի նախագահի հրամանների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

* պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման հնարավոր ժամկետն է՝ մրցույթների արդյունքում հաղթող ճանաչելը:

Դիմող քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.

* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
* ինքնակենսագրություն (ազատ ոճով),
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը`
բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,
* անձնագրի և սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,
*բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 30.04.2019թ.:

ՀՀ քաղաքացիները Դեպարտամենտ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer.qnnchakankomite.com հասցեին:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի