Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

08.10.2019 13:30

Հարգելի՛ գործընկերներ

Շնորհավորում եմ Ձեզ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:

Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումն այստեղ առաջնայիններից մեկն է: Վստահ եմ, որ այդպես է լինելու նաև վաղը, պետական մարմինների փոփոխված հարաբերակցության պայմաններում: Ձեր գործունեությունից ապագայում ակնկալիքներն այսօրվանից պակաս չեն լինելու:

Քննչական կոմիտեի բոլոր ծառայողների մասնագիտական բարձր պատրաստվածության, քաղաքացիական հստակ դիրքորոշման և ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ նկատելիորեն ակտիվացել է կոռուպցիայի և, առհասարակ, հանցագործությունների դեմ մղվող անողոք պայքարը, ամրապնդվել համագործակցությունն ինչպես իրավապահ և ուժային այլ կառույցների, այնպես էլ` քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, ինչը հանցավոր ոտնձգություններից մեր հասարակության պաշտպանության հուսալի նախադրյալներից է:

Այդուհանդերձ, մեր անելիքները դեռ շատ են, և  ձեզանից յուրաքանչյուրն իր ամենօրյա ծառայողական պարտականությունները պետք է կատարի` մերժելով հանրության համար ոչ ընկալելի դրսևորումները, հիմնվելով համակարգի լավագույն ավանդույթների վրա, դրսևորելով կամք և տոկունություն` ապօրինությունների հանդեպ աննախադեպ մերժելի վերաբերմունք որդեգրած մեր համաքաղաքացիների սպասումներն արդարացնելու հարցում:

Մենք հպարտանալու ենք այն քննիչներով, ովքեր համարժեք են ընկալում այս իրողությունները, որոնց համար պետությանը և օրենքին անմնացորդ ծառայելը, գործին նվիրվածությունը և պետական մտածողությունը սոսկ խոսքեր չեն, այլ` ամենօրյա աշխատանքի ուղենիշներ:

Վստահ եմ, որ սկզբունքայնությամբ, աշխատասիրությամբ, կուտակված փորձով, մասնագիտական բարձր գիտելիքներով և աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կարողանալու եք պատվով կատարել ծառայությանը օրենսդրությամբ վերապահված բարդ ու դժվարին գործառույթները:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ, իսկ Ձեր ընտանիքներին մաղթում խաղաղություն, սեր և համերաշխություն:

 

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի