Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գումար է պահանջել` արատավորող տեղեկություններ չհրապարակելու դիմաց. մեկ անձ ձերբակալվել է

26.01.2017 17:56

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող  քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի բնակչուհուց շորթում կատարելու դեպքի հանգամանքները:

33-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2017թ. հունվարի 11-ին հեռախոսազանգ է ստացել մի տղամարդուց, ով սպառնացել է արատավորող տեղեկություններ հաղորդել իր ամուսնուն՝ պահանջելով 1000 ԱՄՆ դոլար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում  պարզվել են  դեպքի մի շարք  հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։  

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու , օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի