Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սպանություն՝ Ջրվեժում. հարուցվել է քրեական գործ

25.02.2019 15:12

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 28-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները:

2019 թվականի փետրվարի 24-ին` ժամը 19:55-ին,  Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է արական սեռի դի` կրծքավանդակի աջ և ձախ կեսի կողմնային մակերեսներին և աջ բազկի ստորին երրորդականի հետին մակերեսին հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով  և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը; վերջինս հաշվառված էր Արմավիրի մարզում՝ ծնված 1990թ.

Քրեական գործով կատարված դեպքի վայրի զննությամբ դիակի հագուստի միջից հայտնաբերվել է  կրակված գնդակ, դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել է նաև 4 հատ 9 մմ տրամաչափի  ատրճանակի պարկուճ:

Հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են  դիակի դատաբժշկական, հողագիտական, գենետիկական,  ձգաբանական, հետքաբանական և քիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի