Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահի հրամանով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը պարգևատրվել է «Համագործակցության մեդալ»-ով (լուսանկարներ)

17.02.2016 19:46

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

ՀՀ ՔԿ Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ արդյունավետ փոխգործակցության համար՝ արձանագրելով, որ նրա պաշտոնավարման տարիներին ձևավորել են շատ ավելի սերտ համագործակցության մեխանիզմներ՝ մասնավորապես ուղղված ապահովելու իրավապահ մարմինների աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացումը։

Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ցուցաբերած աջակցությունը՝ Քննչական կոմիտեի գործունեությունը կանոնակարգող օրենսդրական բազայի մշակման, կարողությունների զարգացման, գործունեության հրապարակայնության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում։

ՀՀ  ՔԿ նախագահի հրամանով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը պարգևատրվել է «Համագործակցության մեդալ»-ով, իսկ գրասենյակի իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանը՝ շնորհակալագրով։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու միջազգային չափանիշներին համապատասխան քրեական արդարադատության համակարգի խթանումը և շնորհակալություն հայտնել՝ արդյունավետ համագործակցության, փոխըմբռման և նշված խնդիրների իրականացման ուղղությամբ համատեղ կատարված աշխատանքների համար։

Ա.Հովսեփյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա աշխատանքում և հույս հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Քննչական կոմիտեի միջև ձևավորված համագործակցությունը կշարունակվի այսուհետ ևս՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղղություններ։
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի