Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Երկու անձ հրազենային վնասվածք է ստացել. հարուցվել է քրեական գործ

06.02.2015 14:35

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

2015թ. փետրվարի 6-ին՝ ժամը 18:50-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի հրազենային վնասվածք ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Ռ.Սեդրակյանը և Ա.Էմբոյանը:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Քանաքեռի 14 փողոցի թիվ 1 հասցեի մոտ կռիվ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, որի ժամանակ էլ, նախնական տեղեկություններով, նշված անձինք ստացել են հրազենային վնասվածքներ:

Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Կատարվում է նախաքննություն:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի