Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սպանություն՝ Գեղարքունիքում

07.04.2015 20:10
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 44-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։

«Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից  ապրիլի 5-ին՝ ժամը 21:40-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին կից ցեմենտի առաքման կետի պահակատուն և հայտնաբերել 1971թ. ծնված Կ.Մնեյանի դիակն ու տեղափոխել հիվանդանոցի դիահերձարան:

Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։

Կ.Մնեյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի