Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սպանություն Գուգարք գյուղում

14.09.2014 14:16
2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի բնակիչ Ա.Աշուղյանի տուն գող է մտել, անհրաժեշտ է օգնություն։

Ահազանգի հետքերով անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը, որը տան ննջասենյակներից մեկում՝ հատակին, հայտնաբերել է նույն տան բնակչուհի Հ.Աշուղյանի դիակը՝ պարանոցի շրջանում կտրած վերքերով։ Իսկ վերջինիս եղբորորդին՝ Ր.Աշուղյանը, կրծքավանդակի ձախ կեսում ստացած մարմնական վնասվածքով, դեպքի վայրից տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Գուգարքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

Քննությամբ եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ապացույցներ են ձեռք բերվել՝ սուր ծակող-կտրող գործիքի միջոցով Աշուղյաններին հարվածներ հասցրած անձի ինքնության վերաբերյալ, ով սեպտեմբերի 19-ին հայտնաբերվել է Գուգարք գյուղի ավագ դպրոցի նկուղի աստիճաններին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքերով, եւ տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն։

Վերջինս, ինչպես նաեւ Ր.Աշուղյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ ոստիկանության աշխատակիցների հսկողության ներքո։

Նախաքննությունը շարունակվում է։
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի