Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

«Էս- Վի» հյուրանոցային համալիրի գույքին պատճառվել է վնաս՝ հրկիզման եղանակով

10.06.2015 12:13


Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Եղվարդի խճուղու 126 հասցեում գործող «Էս- Վի» հյուրանոցային համալիրի գույքին հրկիզման եղանակով վնասելու դեպքի առթիվ։

Առերևույթ հանցագործություն կատարած անձը 2015 թվականի հունիսի 9-ին` ժամը 03:55-ի սահմաններում, «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենայով մուտք է գործել հյուրանոցային համալիրի թիվ 8 առանձնասենյակի ավտոտնակ և հրկիզելով ավտոմեքենան՝ դիմել է փախուստի` պատճառելով գույքային վնաս:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել են անիվ, պոլիէթիլենային տարաներ, անհայտ ծագման նյութ, որոնց  նկատմամբ նշանակվել  են փորձաքննություններ։

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  09.06.2015թ.հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի