Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

29.12.2016 16:37

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 3 անձի։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Սյունիքի մարզի անչափահաս բնակիչը նույն մարզի անչափահաս բնակչուհու առևանգումը կազմակերպելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել ընկերոջ հետ: Պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Ակսել Բակունցի փողոցում, բռնության գործադրմամբ, անչափահաս աղջկան, նրա կամքին հակառակ, նստեցրել են ավտոմեքենան, ապա տեղափոխել ու պահել «Սդըղի գյոլ» կոչվող տեղանքում գտնվող տնակում։

Քննությամբ պարզվել է աղջկա առևանգմանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Սյունիքի մարզի անչափահաս բնակչին և ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին և 4-րդ կետերով (Նախնական համաձայնությամբ, բռնության միջոցով անչափահասին բացահայտ առևանգելը), վերջիններիս համագյուղացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի