Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 5-րդ կայազորային քննչական բաժնի տարածքային բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշոնն զբաղեցնելու մասին

07.06.2016 18:03

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 5-րդ կայազորային (նստավայրը՝ ք.Սևան) քննչական բաժնի տարածքային բաժնի  գլխավոր մասնագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։

Դիմող ՀՀ քաղաքացիները  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),

* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

* ինքնակենսագրություն (ազատ ոճով),

* արական սեռի անձինք`  նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,

* անձնագիր և անձնագրի պատճենը,

*բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 09.06.2016թ.:

ՀՀ  քաղաքացիները ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119):


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի