Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալի ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

13.11.2019 17:16
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետի տեղակալ (ծածկագիրը՝ 33-ՔԿ-2.2-3).

* Վարչության պետի տեղակալը մասնակցում է Կոմիտեի նախագահի և Գլխավոր քարտուղարի անձնակազմի վերաբերյալ հրամանների նախապատրաստման աշխատանքներին, Կոմիտեի նախագահի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող, քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` անձնական գործերի վարման աշխատանքներին, Կոմիտեի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև պետական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին, իրականացնում է Կոմիտեի ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները, ՀՀ քննչական կոմիտեում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման հետ կապված աշխատանքները, մասնակցում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործընթացների (պաշտոնում նշանակելու, կոչում շնորհելու, խրախուսելու, կարգապահական տույժեր կիրառելու, լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև քննչական կոմիտեի ծառայողի երդում տալու) իրականացմանը, Օրենքով նախատեսված գործընթացների (քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու, խրախուսելու, կարգապահական տույժեր կիրառելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի լրանալու, պետական ծառայության պաշտոնից ազատելու և այլն) իրականացման աշխատանքներին, Կոմիտեի ծառայողների և աշխատողների վերաբերյալ արձակուրդների ժամանակացույցի ամփոփման ինչպես նաև անձնակազմի հերթական ամենամյա, ուսումնական, կարճատև, հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի արձակուրդների ձևակերպման աշխատանքներին, իրականացնում է Կոմիտեի նախագահին, գլխավոր քարտուղարին՝ ծառայողների և աշխատողների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման աշխատանքներ, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

* բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենսդրության, ՀՀ կառավարության՝ «Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» 15.11.2018թ. թիվ 1287-Ն, «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» 10.07.2018թ. թիվ 792-Ն, «Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» 15.11.2018թ. թիվ 1303-Ն, «Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը սահմանելու մասին» 08.11.2018թ. թիվ 1239-Ն որոշումների, ՀՀ առաջին փոխվարչապետի՝ «Անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի անցման ժամանակացույցը և կարգը սահմանելու մասին» 12.12.2018թ. թիվ 440-Լ, «Փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցելու առանձնահատկությունները սահմանելու մասին» 12.12.2018թ. թիվ 439-Ն, «Քաղաքացիական ծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները սահմանելու մասին» 12.12.2018թ. թիվ 441-Ն, «Քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական խնդիրների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» 11.01.2019թ. թիվ 3-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին 03.05.2018թ. Կոմիտեի նախագահի թիվ 8-Լ հրամանի իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

* պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման հնարավոր ժամկետն է՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը.

*աշխատավարձի չափը՝ 256.623 դրամ:

Դիմող քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.

* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
* ինքնակենսագրություն (ազատ ոճով),
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,
* անձնագրի և սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,
*բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 15.11.2019թ.:

ՀՀ քաղաքացիները Դեպարտամենտ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer.qnnchakankomite@gmail.com հասցեին:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի