Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կազմակերպամեթոդական, սպասարկման և արարողակարգի վարչության առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի համար անցկացվող բաց մրցույթի բաց մասին

01.09.2017 17:04

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ՝ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար.

Դեպարտամենտի կազմակերպամեթոդական,սպասարկման և արարողակարգի վարչության առաջին կարգի մասնագետ (ՔԿԴ-4.1-25).

Առաջին կարգի մասնագետը մասնակցում է Դեպարտամենտում կատարողական կարգապահության վիճակի ստուգման, դրա ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքներին,Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, ինչպես նաև այլ պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվող պետական արարողակարգային միջոցառումների կազմակերպչական աշխատանքների իրականացմանը, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Վարչության պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ, ապահովում է Վարչության փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

*  առնվազն միջնակարգ կրթություն.
* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

Դիմող ՀՀ քաղաքացիները  Դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում,
* պետական ծառայության պաշտոնի անձնագրին համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ փաստաթղթերի բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
*  ինքնակենսագրություն,
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայական,
* 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
* անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
* սոցիալական քարտի պատճենը (նույնականացման քարտի բացակայության դեպքում),
* բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 23.09.2017թ.

 Մրցույթները կկայանան 04.10.2017թ., ժամը 15.00, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 146).

ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԻ ՀԱՐՑԵՐ


ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի