Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտի առաջին կայազորային քննչական բաժնի տարածքային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի համար անցկացվող փակ մրցույթի վերաբերյալ

25.10.2016 18:40
Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ ) հայտարարում է պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար փակ մրցույթ.

1. Դեպարտամենտի առաջին կայազորային քննչական բաժնի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ (ՔԿԴ-3.3-10).  
Իրականացնում է Բաժնի արխիվի վարման աշխատանքները, մասնակցում է Բաժնի կողմից փաստաթղթային սպասարկման ապահովմանը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետության, գործավարության միասնական կարգի կիրառման և դրա պահանջների կատարման նկատմամբ հսկողությանը, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, գրություններ, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
 
2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
*  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
* ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
*պահպանում և չի հրապարակում աշխատանքի ընթացքում իրեն հասանելի տեղեկատվության գաղտնիությունը.

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 09.11.16թ.

Մրցույթները կկայանան 25.11.2016թ.՝ ժամը 14.30, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).

Փակ մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնների անձնագրերով ներկայացվող պահանջներին համապատասխանող դեպարտամենտի պետական ծառայողները և Դեպարտամենտի կադրերի ռեզերվում գրանցված անձինք:


ՀԱՐՑԱՇԱՐ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԻ



 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի