Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ Քննչական կոմիտեի Դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի համար անցկացվող բաց մրցույթի մասին

13.04.2017 11:50
Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ՝ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար.

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ.  

1. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,  առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

Մրցույթը կկայանա 15.05.2017թ. ժամը 15.00, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 27.04.2017թ.

Դիմող ՀՀ քաղաքացիները  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում,
* պետական ծառայության պաշտոնի անձնագրին համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ փաստաթղթերի բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
*  ինքնակենսագրություն,
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայական,
* 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
* անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
* սոցիալական քարտի պատճենը (նույնականացման քարտի բացակայության դեպքում),
* բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԻ ՀԱՐՑԵՐ

ՀԱՐՑԱՇԱՐ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի