Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար անցկացվող բաց մրցույթի մասին

11.09.2018 17:31
Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար.

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ (ՔԿԴ-2.3-2).

Վարչության գլխավոր մասնագետն իրականացնում է հաշվապահական հաշվառման վարման, վճարման փաստաթղթերի կազմման և ներկայացման, հաշվետվությունների ստացման, ստուգման, ամփոփման և ներկայացման աշխատանքներ, ֆինանսաբյուջետային  գործունեության պլանավորման՝ բյուջետային հայտերի կազմման և ներկայացման, ֆինանսական գործունեության վերլուծության, հաշվետվությունների ամփոփման և ներկայացման աշխատանքներ, Կոմիտեի միջնաժամկետ ծախսային ծրագրի և առաջիկա տարվա բյուջետային հայտի մշակման և ներկայացման աշխատանքներ, Կոմիտեի և Դեպարտամենտի ծառայողների սոց փաթեթից օգտվելու համար հատկացումների տրամադրման աշխատանքներ, տարեկան առնվազն մեկ անգամ ակտիվների և պարտավորությունների գույքագրման աշխատանքներ, ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործման աշխատանքներ, վճարային փաստաթղթերի կազմման, ներկայացման և դրա հետ կապված հարակից այլ աշխատանքներ, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանն ուղղված աշխատանքներ, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

* տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա պետական ծառայության ստաժ և պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 25.09.2018թ.

Մրցույթը կկայանա 12.10.2018թ., ժամը 15.00, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).

Դիմող ՀՀ քաղաքացիները  Դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 

* գրավոր դիմում,
* պետական ծառայության պաշտոնի անձնագրին համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ փաստաթղթերի բնօրինակները՝ պատճենների հետ միասին, 
*  ինքնակենսագրություն,
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայական,
* 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
* անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
* սոցիալական քարտի պատճենը (նույնականացման քարտի բացակայության դեպքում), 
* բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: 

ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԻ ՀԱՐՑԵՐ 

ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի